Գաղտնիության քաղաքականություն և Օգտագործման պայմաններ
Վերջին թարմացումը՝ 14 Ապրիլի, 2026թ.
Բարի գալուստ TurTender: Հարթակը կառավարվում է «Դ․Ջ․Դենտ» ՓԲԸ-ի կողմից (գրանցված Հայաստանի Հանրապետությունում): Մեր նպատակն է ստեղծել թափանցիկ կապ ճանապարհորդների և վստահելի տուրիստական գործակալությունների միջև:
Օգտվելով մեր հարթակից՝ դուք համաձայնվում եք ստորև նշված պայմանների և գաղտնիության քաղաքականության հետ:
1 Հավաքվող տեղեկատվությունը
- Անուն, ազգանուն և կոնտակտային տվյալներ (հեռախոսահամար, էլ. փոստ):
- Տուրիստական հայտի մանրամասներ (ուղղություն, բյուջե, ամսաթվեր):
- Գործակալների համար՝ ընկերության տվյալներ և մասնագիտական որակավորում:
2 Տվյալների օգտագործման նպատակը
- Հաճախորդների և տուրիստական գործակալների միջև կապ հաստատելու համար:
- Հարթակի աշխատանքի բարելավման և անվտանգության ապահովման համար:
- Կարևոր ծանուցումներ և թարմացումներ ուղարկելու համար:
3 Տվյալների փոխանցումը երրորդ անձանց
TurTender-ը չի վաճառում ձեր անձնական տվյալները: Տվյալները փոխանցվում են միայն ընտրված գործակալներին՝ ձեր հայտին արձագանքելու նպատակով, կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում:
4 Տվյալների պաշտպանությունը
Մենք կիրառում ենք ժամանակակից տեխնիկական միջոցներ ձեր տվյալները չարտոնված մուտքից կամ կորստից պաշտպանելու համար: Բոլոր վճարային գործարքներն իրականացվում են պաշտպանված համակարգերի միջոցով:
5 Ճանապարհորդի պատասխանատվությունը
- Դուք առնվազն 18 տարեկան եք:
- Տրամադրված տվյալները ճշգրիտ են:
6 Պատասխանատվության սահմանափակում
TurTender-ը պատասխանատվություն չի կրում տուրօպերատորի կողմից ծառայությունների որակի, չեղարկումների կամ եղանակային պայմանների պատճառով առաջացած խնդիրների համար: Մենք անում ենք հնարավորը ձեզ աջակցելու և ցանկացած խնդիր հարթելու համար:
7 Պայմանների թարմացում
Այս պայմանները կարող են պարբերաբեր թարմացվել: Նոր տարբերակը համարվում է ուժի մեջ մտած կայքում հրապարակվելու պահից: